top of page

Առաջնորդությունը՝ հաջողության բանալի

Առաջնորդ լինելը միայն կոչում կամ պաշտոն չէ։ Դա մտածելակերպ է և ազդեցության արդյունքի համար՝ պատասխանատվություն։ Անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է բիզնեսին, քաղաքականությանը, կրթությանը կամ մշակույթին, իսկական առաջնորդությունը սկսվում է ոչ թե իշխելու ձգտումից, այլ մի նոր արժեք ստեղծելու և իմացածովդ կիսվելու ցանկությունից։


Լավ առաջնորդը ոգեշնչում է, ոչ թե հրամայում։ Նա ի վիճակի է լսել։ Նա ոչ թե կարգադրում է, այլ ուսուցանում։ Եվ ահա գտնվում են նրանք, որ հետևում են քեզ որովհետև հավատում են քեզ և որովհետև դու վարակել ես իրենց քո էներգիայով ու գաղափարով։ Այսօր աշխարհը պահանջում է նոր տեսակի առաջնորդություն։ Այնպիսի առաջնորդություն, որը պահպանում է սառնասրտությունը ճգնաժամային իրավիճակներում, հավասարակշռված է և ունի ռազմավարություն, որը հաշվի է առնում ժամանակաի շունչը։ Առաջնորդի համար այսօր նույնքան կարևոր է զարգացած զգայական ինտելեկտը։

Ժամանակակից առաջնորդի հիմնական արժեքները Վերջնարդյունքի հստակ պատկերացումը՝ գիտես ուր ես գնում, և միայն հետո ես առաջնորդում մյուսներին։ Զգայական ինտելեկտը՝ շրջապատողներին հասկանալը և զգալը։ Արժեքների վրա հենված որոշումները՝ ընտրել ճիշտը, ոչ թե հեշտը Կիրթ վարվեցողությունը՝ մեծությունը արտահայտվում է մանրունքներում։ Հետևողականություն՝ վստահել կարելի է նրան ով անում է այն, ինչ ասում է։


Սկսեք ինքներդ ձեզանից (ներքին առաջնորդության ուժը)։

Նախքան ուրիշներին առաջնորդելը, պետք է կարողանանք առաջնորդել ինքներս մեզ։ Արդյո՞ք կարգապահ ենք։ Հարգո՞ւմ ենք արդյոք մեր իսկ խոսքը։ Պատրա՞ստ ենք լսել, սովորել, զարգանալ։ Ներքին առաջնորդությունն տիրույթ է, որում ձևավորվում են իրական առաջնորդները։


Եզրակացություն

Առաջնորդությունը այն ուժն է, որը գաղափարները վերածում է ազդեցության, ուղղությունը՝ արդյունքի, մարդկանց՝ համայնքի։ Դա ճանապարհ է, որը անցնելու համար պիտի ունենաս հստկ ձևակերպված նպատակ, համբերություն և ուժ։ Աղմկոտ աշխարհում առաջնորդը կենտրոնացած է, հետևողական ու ունի ուժեղ կամք։




Comments


Էթիկետի բարձրագույն դպրոց ՍՊԸ

Երևան, Հայաստան

Info@hse.am

Հեռ. +374 91 24 44 88

  • LinkedIn
  • Facebook
  • Instagram
  • Twitter
  • YouTube

©2020 by Higher School of Etiquette.

bottom of page