top of page

Ի՞նչ է նշանակում լինել էլեգանտ այսօր


«Էլեգանտությունը միակ գեղեցկությունն է, որը երբեք չի մարում» — Օդրի Հեփբերն։

Էլեգանտությունը հագուստը կամ հարդարանքը չէ միայն։ Դա ամբողջական համակարգ է, որում ամեն բան՝ պահվածքից մինչև բառապաշար, համահունչ են։ Էլեգանտությունն արտահայտում է մարդու ներքին արժեհամակարգը, ուրիշների հանդեպ ունեցած հարգանքն ու ինքնաբավությունը։

Ժամանակակից աշխարհում, որտեղ առօրյան լի է աղմուկով, շտապողականությամբ և հաճախ՝ մակերեսային շփումներով, իսկական էլեգանտությունը դառնում է հազվագյուտ ու գնահատելի երևույթ։

Այս բարդ աշխարհում գնալով ավելի դժվար է՝

📍 լինել խաղաղ, բայց հստակ,

📍 ինքնավստահ, բայց ոչ գոռոզ,

📍 հիշվող, բայց ոչ վուլգար,

📍 ժպտերես, բայց ոչ թեթևամիտ։


Էլեգանտությունը նաև հուզական է։ Դա հույզերի ճնշում չէ, այլ դրանց ներդաշնակ և պատասխանատու դրսևորում։ Էլեգանտ մարդը անում է ամեն բան, որպեսզի իր ներսի հրաբուխը չպայթի։ Նա վերահսկում է իրեն՝ հարգելով և՛ իրեն, և՛ շրջապատը։

Խոսքի կառուցվածքը, մարմնաշարժությունը, բառապաշարն ու տոնայնությունը՝ պատմում են մի պտմություն և այդ պատմությունը հենց ձեր մասին է։


Էլեգանտությունը երբեք չի լինում ցուցադրական։ Այն ներդաշնակ է։ Չի ճչում, այլ մեղմորեն շշնջում է և հրավիրում խորհել։

Եվ վերջապես՝ էլեգանտությունը ձեր անձնական բրենդի հիմնական սյուներից մեկն է։ Այն, ինչ ձեզ դարձնում է յուրահատուկ, հիշվող և անկրկնելի։



Comments


Էթիկետի բարձրագույն դպրոց ՍՊԸ

Երևան, Հայաստան

Info@hse.am

Հեռ. +374 91 24 44 88

  • LinkedIn
  • Facebook
  • Instagram
  • Twitter
  • YouTube

©2020 by Higher School of Etiquette.

bottom of page