Սեղանակցման էթիկետ
Եթե ուզում եք դառնալ անկկրնելի սեղանակից։ Եթե ուզում եք այլևս երբեք չմտածել այն մասին, թե ինչպես օգտվել մանր սպասքից և կողմորոշվել սպասքավորման առանձնահատկություններում, ապա Էթիկետի բարձրագույն դպրոցը Ձեզ համար է։ Մեր դպրոցի մասնագետները կծանոթացնեն Ձեզ սեղանակցման նուրբ արվեստին, ինչի արդյունքում Դուք ցանկացած միջավայրում կզգաք Ձեզ ինքնավստահ և անկաշկանդ։
Դասընթացները անց են կացվում Երևանի լավագույն ռեստորաններում և կոնֆերանս սրահներում։
Ճկուն դասացանկը Ձեզ հնարավորություն կտա մասնակցել ինչպես միայն թեմատիկ սեմինարների, այնպես էլ ռեստորաններում պրակտիկ դասերի, կամ համատեղել դրանք։
Իսկ նրանք ովքեր կարիք չունեն հղկելու սեղանակցման իրենց հմտությունները կարող են պարզապես վայելել հաճելի միջավայրը, համեղ ուտեստները և լսել հետաքրքիր պատմություններ էթիկետի ձևավորման մասին։
Աշխարհն իմ ոստրեն էր, բայց ես օգտագործեցի սխալ պատառաքաղ։
Օսկար Ուայլդ
Չկա ավելի ոչ էական կանոն էթիկետում քան ճիշտ պատառաքաղից օգտվելը։
Էմիլի Փոստ