
Գործարար էթիկետ
Մենք առաջարկում ենք դասընթացների լայն ընտրություն բիզնեսի համար՝ անհատական ուսուցումից մինչև խմբակային դասընլացներ:
Մենք հավատում ենք, որ մարդիկ համագործակցում և աշխատում են մարդկանց հետ, ուստի վստահ ենք, որ քաղաքավարի, բարեկիրթ և արդյունավետ փոխգործակցությունը կօգնի ձեզ բարելավել ձեր ընկերության արդյունավետությունըև հաջողության հասնելու հնարավորությունները:
Կապ հաստատեք մեզ հետ և մենք սիրով կաջակցենք ձեզ:
Կորպորատիվ և դիվանագիտական արարողակարգ
Ինչպե՞ս օգտագործել արարողակարգը ամուր գործարար հարաբերություններ կառուցելու համար: Ինչպես կազմակերպել միջոցառում կամ բարձր մակարդակի այց: Ինչպե՞ս հյուրընկալել VIP հյուրէրին: Ինչպե՞ս ուղարկել պաշտոնական հրավեր և հասկանալ արարողակարգային ավագության նրբությունները:
Մեր դասընթացի ժամանակ մենք ձեզ հետ կուսումնասիրենք ոչ միայն արարողակարգի կանոնների, այլև դրա տեխնիկան:
Դասընթացն ավարտելուց հետո դուք կկարողանաք հաղթահարել ժամանակակից պրոտոկոլի մարտահրավերներն ու բարդությունները և կառուցել ամուր գործարար հարաբերություններ:
Ուսուցումը նպաստում է նաև անհատական հմտությունների զարգացմանը և մի քանի դասից հետո դուք կբարելավեք ձեր հաղորդակցման և ինքնաներկայացման հմտությունները:


Սպասարկում
Մենք առաջարկում ենք ուսուցում շքեղ հյուրանոցների և ռեստորանների համար:
Մասնավոր տանը, հյուրանոցում կամ բարձրակարգ ռեստորանում ծառայություններ մատուցելու միջև առկա տարբերությունը հասկանալը ինչպես նաև պատվիրատուների տարբեր պահանջների բացահայտումը կարևոր է:
Մեր դասընթացները հարմարեցվում են պատվիրատուի պահանջներին և հաճախ զուգակցվում են սպասարկման հմտությունների և հյուրընկալության էթիկետի մեր դասընթացների հետ:
Կապվեք մեզ հետ՝ քննարկելու Ձեր անձնակազմի վերապատրաստման պահանջները և մենք սիրով կոգնենք Ձեզ: