top of page

ԷԹԻԿԵՏԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ.

ԳՐԱՆՑՈՒՄ և ՎՃԱՐՈՒՄ

Ինչպե՞ս գրանցվել Էթիկետի բարձրագույն դպրոցի ուսումնական ծրագրերին (դասընթացներ, վարպետաց դասեր, անհատական պարապունքներ): Գրանցվել կարող եք առցանց՝ https://www.etiquetteart.com/ կայքի միջոցով: Կամ դիմել գրանցման համար՝ ուղարկելով բոլոր պահանջվող մանրամասները և վճարման հաստատումը, Ընկերության էլեկտրոնային փոստին՝ info@hse.am: Պատվերի հաստատում Ձեր գրանցումը մշակելուց հետո, մենք ձեր էլ.փոստին կուղարկենք հաստատումը և մասնակցության տոմսը: 24 ժամվա ընթացքում նշված տեղեկատվությունը չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ, գրելով նամակ info@hse.am էլ. հասցեին կամ զանկահարել+ 374 91 244 488 հերախոսահամարին (Երևան, Հայաստան): Խնդրում ենք նկատի ունենալ, որ գրանցվելով դուք ամրագրում եք ձեր մասնակցությունը ուսումնական ծրագրին: Նախքան ծրագրի մեկնարկը անհրաժեշտ է կատարել ամբողջական վճարումը : Ձեր գրանցումը երաշխավորված է վճարումը ստանալուց հետո: Կա՞ն արդյոք գրանցման վերջնաժամկետներ: Մենք հորդորում ենք մասնակիցներին ամրագրել իրենց մասնակցությունը հնարավորինս է շուտ՝ հիասթափություններից խուսափելու և վարչարարության համար մեզ բավարար ժամանակ տրամադրելու համար: Ի՞նչ է ներառում վերապատրաստման դասընթացի վճարը: Վճարը ներառում է ուսուցումը, ուսումնական նյութերը (եթե դա նախատեսված է ծրագրով), հյուրասիրությունը և ըմպելիքներ ընդմիջումների ժամանակ և տպագիր վկայականները (եթե, դրա մասին նշված է ծրագրում): Ինչպե՞ս կարելի է վճարել և ինչ արժույթով: Վճարումները կարող են իրականացվել բանկային փոխանցումով՝ ՀՀ դրամով (AMD), ԱՄՆ դոլարով (USD), եվրոյով (EUR) կամ ռուբլով (RUB): Մենք նաև ընդունում ենք վճարումներ մեր կայքի միջոցով բոլոր հիմնական բանկային քարտերով : Հայաստանի Հանրապետության ռեզոդենտները կարող են վճարումներ կատարել բացառապես ՀՀ դրամով:

ՉԵՂԱՐԿՄԱՆ և ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ անել, եթե Էթիկետի բարձրագույն դպրոցը չեղարկի ուսումնական ծրագիրը: Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի բոլոր նախատեսված ուսումնական ծրագրերը անցնեն այնպես, ինչպես հայտարարված է: Ցավոք, երբեմն դասընթացները չեղարկվում են: Այս դեպքում մենք ձեզ կվերադարձնենք վճարված գումարը ամբողջությամբ, բացարությամբ այն դեպքերի,երբ դուք համաձայնվել եք գումարը դիտարկել որպես կանխավճար, որը կօգտագործվի ձեր ընտրությամբ ցանկացած այլ ուսումնական ծրագրի մասնակցելու համար: Չեղարկման դեպքում Էթիկետի բարձրագույն դպրոցը փոխհատուցում է միայն ուսումնական ծրագրի մասնակցության արժեքը, և ոչ մի այլ ծախս: Որո՞նք են ուսումնական ծրագրերի ամրագրման, չեղարկման, փոխարինման և տեղափոխման կանոնները: Մենք փորձում ենք հնարավորինս թափանցիկ լինել չեղարկման և գումարի վերադարձման հարցում, քանի որ գիտակցում ենք, որ երբեմն չեղարկումներն անխուսափելի են: Եթե դուք չեք կարող մասնակցել ուսումնական ծրագրին, օբյեկտիվ պատճառներով, մենք միշտ ուրախ ենք աջակցել ձեզ: Չեղարկման քաղաքականությունը. Եթե ինչ-ինչ պատճառներով ստիպված եք լինում չեղարկել ձեր մասնակցությունը ուսումնական ծրագրին, այդ մասին անհրաժեշտ է գրավոր տեղեկացնել մեզ էլեկտրոնային փոստի միջոցով (info@hse.am): Ձեր հարցումը դիտարկելուց հետո մենք ձեզ կտեղեկացնենք մեր որոշման մասին պատասխան նամակով: Այնուամենայնիվ, ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա - ուսումնական ծրագրին ներկա չգտնվելու մասին հայտարարված օրվանից երեք օր առաջ մեզ ծանուցելու դեպքում, վճարված գումարը չի վերադարձվում, - ուսումնական ծրագրին ներկա չգտնվելու մասին հայտարարված օրվանից հինգ օր առաջ մեզ ծանուցելու դեպքում, վճարված գումարը կվերադարձվի 50%-ի չափով։ - ուսումնական ծրագրին ներկա չգտնվելու մասին հայտարարված օրվանից մեկ շաբաթ առաջ մեզ ծանուցելու դեպքում, վճարված գումարը կվերադարձվի ամբողջությամբ։

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒ ԵՎ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՎԱՐՔ

Նպատակ: Հավասար հնարավորություններ ապահովելու սկզբունքին հավատարիմ մնալով՝ Էթիկետի բարձրագույն դպրոցը ձգտում է ստեղծել ներդաշնակ աշխատանքային և ուսումնական միջավայր՝ հիմնված հավասարության և փոխադարձ հարգանքի վրա՝ զերծ ցանկացած խտրականությունից: Անընդունելի վարքագիծ. Խտրական վարքագծի օրինակները ներառում են անձի նկատմամբ բացասական կամ անարդարացի վերաբերմունքը հետևյալի պատճառոներից որևէ մեկով. - սեռը, - ամուսնություն կամ քաղաքացիական կեցություն, - սեռի փոփոխությունը, - հղիություն և ծննդաբերության արձակուրդը, - սեռական կողմնորոշումը, - հաշմանդամությունը, - ռասսայական պատկանելությունը, - մաշկի գույնը, - էթնիկական ծագումը, - ազգությունը, - կրոնը կամ հավատքը, - տարիքը։ Խտրականության դրսևորումը կարող է ունենալ տարբեր ձևեր, այդ թվում՝ - ուղղակի խտրականություն, - անուղղակի խտրականություն, - ոտնձգություն, - նվաստացում։ Ցանկացած նման վարքագիծ բացասաբար է անդրադառնում ուսումնական/աշխատանքային միջավայրի վրա և մեզ համար անընդունելի է: Խտրական վերաբերմունքի բոլոր ձևերը շատ լուրջ կուսումնասիրվեն և կարող են հիմք հանդիսանալ կարգապահական պատասխանատվության կամ հեռացման համար:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք շատ լուրջ ենք վերաբերվում ձեր անձնական տվյալներին անվտանգությանը և անում ենք ամեն հնարավոր բան դրանք պաշտպանելու համար: Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքագրում, օգտագործում, մշակում և պաշտպանում ձեր անձնական տվյալները հաղորդակցության, մարկետինգի և ծառայությունների մատուցման ընթացքում: Այստեղ ներառված է տեղեկատվություն այն մասին, թե ինչ տվյալներ ենք մենք հավաքագրում էլեկտրոնային փոստով թարմացումներ ուղարկելու, մեր կայքից օգտվելու և մեր կողմից (կամ մեր անունից) կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու ընթացքում: Խնդրում ենք ուշադիր կարդալ Քաղաքականությունը՝ հասկանալու համար մեր սկզբունքները ու գործելակերպը : Հարցեր ունենալու դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ՝ գրելով նամակ info@hse.am հասցեին, կամ զանգահարելով +374 91 244 488 հեռախոսահամարին։ Ինչպե՞ս ենք մենք հավաքագրում ձեր անձնական տվյալները: Անձնական տվյալները այն ամենն է, ինչը կարող է նույնականացնել ձեզ, օրինակ՝ ձեր անունը, էլ. հասցեն, ինչպես եք իմացել մեր ծառայությունների մասին կամ ինչպես եք մուտք գործել մեր կայքեր: Մենք տվյալներ ենք հավաքագրում ձեր մասին, եթե դուք՝ - համաձայնել եք ստանալ մեր տեղեկագրերը, - մասնակցել եք մեր ուսումնական ծրագրերից որևէ մեկին կամ գրանցվել եք մեր կայքում, - մասնակցել եք մեր հետազոտություններին կամ հարցումներին: Մեր փոստային ծանուցումներին բաժանորդագրվելը նշանակում է, որ դուք էլեկտրոնային փոստով տեղեկատվություն կստանաք Էթիկետի բարձրագույն դպրոցի միջոցառումների մասին, կստանաք շնորհավորանքներ և այլն: Մենք ձեզ անհարկի նամակներ չենք ուղարկի , ինչպես նաև չենք ուղարկի նամակներ, որոնք ստանալու համաձայնություն դուք չեք տվել: Դուք կարող եք ցանկացած պահի չեղարկել ձեր բաժանորդագրությունը՝ գրելով նամակ unsubscribe@hse.am էլ. փոստային հասցեին։ Խնդրում ենք վերնագրում ներառել unsubscribe բառը: Եթե դուք հրաժարվեք բաժանորդագրությունից կամ հետ կանչեք ձեր համաձայնությունը մենք կպահպանենք ձեր տվյալները մեր համակարգերում, որպեսզի հսկենք ձեզ նամակներ ուղարկելու գործընթացը այնքան ժամանակ, որքան մեզ անհրաժեշտ է այդ նպատակների համար: Մեր նամակները կարող են ժամանակ առ ժամանակ պարունակել հղումներ երրորդ կողմերի տեղեկատվական հարթակներին (LinkedIn և նմանատիպ): Նմանատիպ հղումներին հետևելիս, խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ կայքերն ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը, և որ մենք պատասխանատվություն չենք կրում այդ քաղաքականությունների համար: Խնդրում ենք ծանոթանալ այդ քաղաքականություններին՝ նախքան այդ կայքերում անձնական տվյալներ գրանցելը : Տվյալները տրամադրում մեր կայքի միջոցով: Երբեմն, մենք կարող ենք խնդրել ձեզ տրամադրել ձեր անձնական տվյալները մեր կայքում, երբ դուք գրանցվում եք մեր կայքի միջոցով գովազդվող ծառայություններին, մեր կայքի միջոցով կատարում եք հարցումներ կամ գնահատումներ, տեղադրում եք նյութեր կամ լրացուցիչ ծառայությունների հարցում եք կատարում: Եթե դուք օգտագործեք Դպրոցի կայքի այս տարրերը, մենք կարող ենք խնդրել ներկայացնել. - ձեր անունն և ազգանունը, - ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, - որոշ դեպքերում ձեր փոստային հասցեն և փոստային ինդեքսը, - որոշ դեպքերում տեղեկություններ ձեր կազմակերպության և դրանում ձեր դերի մասին, Մենք կօգտագործենք այդ տվյալները, որպեսզի. - կատարենք մեր պարտավորությունները, որոնք բխում են ձեր և մեր միջև կնքված, կամ հրապարակային հայտարարված ցանկացած պայմանագրերից, - տեղեկացնենք ձեզ ժամանակացույցների փոփոխությունների մասին և աջակցենք մեր ծառայություններից օգտվելու հարցում: Այն դեպքում, երբ դուք կապվեք մեզ հետ աջակցության համար՝ օգտագործելով մեր կայքը, մենք կարող ենք պահպանել զրույցի և այլ նամակագրության գրառումները, - ապահովենք ձեր կողմից հայցած տեղեկությունների տրամադրումը, անձնական տվյալի օգտագործումը մեր հետապնդած օրինական շահերի հիման վրա: Մեր հետապնդած օրինական շահերն են մեր կայքի շահագործումը և մեր ծառայությունների մատուցումը: Մենք կպահենք ձեր տվյալները այնքան ժամանակ, քանի դեռ դա մեզ անհրաժեշտ է այդ նպատակների համար:. Մեր կայքի անվտանգությունը Այս կայքը մշակվել և պահպանվում է Wix Studio-ի՝ անկախ թվային գործակալության կողմից, որը լրջորեն է վերաբերվում իր կողմից մշակված ցանկացած կայքի միջոցով հավաքագրված անձնական տվյալների անվտանգությանը: Գործընկերության յուրաքանչյուր անդամ հավասարապես հավատարիմ է տեղեկատվական անվտանգությանը և պատասխանատու է իր սեփական համակարգերի համար՝ ապահովելու իր կողմից հավաքագրված անձնական տվյալների գաղտնիությունը, ամբողջականությունը և անվտանգությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար ծանոթացեք համապատասխան գաղտնիության քաղաքականությանը: Այլ կայքերին հղումներ Մեր կայքը կարող է ժամանակ առ ժամանակ պարունակել երրորդ կողմերի կայքերին հղումներ : Դուք նաև կարող եք կիսվել մեր կայքի հոդվածներով և հղումներով այլ կայքերում, ինչպես նաև սոցիալական հարթակներում: Այդ կայքերից որևէ մեկի հղմանը հետևելիս, խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ կայքերն ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը, և որ մենք պատասխանատվություն չենք կրում դրանց համար: Խնդրում ենք կարդալ այդ քաղաքականությունները՝ նախքան այդ կայքերում որևէ անձնական տվյալ գրանցելը: Եթե դուք մասնակցում եք մեր միջոցառումներից որևէ մեկին Եթե դուք մասնակցեք մեր միջոցառումներից որևէ մեկին, մենք կարող ենք ձեզ խնդրել տրամադրել. - ձեր անունն ու ազգանունը, - ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, - ձեր հեռախոսի համարը, - որոշ դեպքերում, ձեր փոստային հասցեն, - որոշ դեպքերում տեղեկություններ ձեր կազմակերպության և դրանում ձեր դերի մասին, - որոշ դեպքերում տեղեկատվություն վճարումների մասին : Մենք հավաքագրում ենք այդ տվյալները միջոցառմանը ձեր մասնակցությունը հաստատելու համար: Մեր կողմից ձեր անձնական տվյալների օգտագործումը և պահպանումը հիմնված է ձեր համաձայնության վրա: Մենք օգտագործում ենք այդ տվյալները միջոցառումն արդյունավետ կազմակերպելու և կառավարելու համար: Անձնական տվյալները կարող են տրամադրվել այլ կազմակերպություններին, եթե դա անհրաժեշտ է վերը նշված ներկայացված նպատակների իրականագման համար: Սա ներառում է, օրինակ, մեր կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների անունների տրամադրումը: Մենք կպահենք այդ տվյալները միայն այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է այդ նպատակներին հասնելու համար: Մենք կարող ենք օգտագործել արտաքին հարթակներ մեր որոշ միջոցառումներ կառավարելու համար: Եթե դուք մասնակցում եք մեր միջոցառումներին որպես խոսնակ, հովանավոր կամ խմբի անդամ, մենք կարող ենք նշել միջոցառմանը ձեր մասնակցության մասին դրան առնչվող էլ. նամակներում և սոցիալական և այլ հարթակներում: Նման հարթակները կարող են շարունակել պահպանել և օգտագործել անձնական տեղեկությունները իրենց սեփական ընթացակարգերին համապատասխան: Մենք կարող ենք խնդրել ձեզ գնահատել մեր ծառայությունները, կայքը կամ մեզ վերաբերվող այլ հարցեր, եթե դուք մասնակցում եք մեզ վերաբերվող, կամ մեր կողմից կազմակերպված հետազոտության, գնահատման կամ հարցման: Սա նշանակում է, որ մենք կարող ենք ձեզ խնդրել տրամադրել անձնական տվյալներ, ինչպիսիք են՝ - անուն և ազգանուն, - փոստային և էլ, փոստի հասցեները, - տեղեկություններ ձեր կազմակերպության և դրանում ձեր դերի մասին: Մենք կկապվենք ձեզ հետ ձեր պատասխանների վերաբերյալ հարցեր ունենալու պարագայում միայն, եթե դուք համաձայնություն եք տվել ձեզ հետ կապ հաստատելու համար։ Բոլոր արդյունքները, որոնք մենք հրապարակում ենք, անանուն են, քանի դեռ դուք չեք համաձայնել, որ ձեզ նույնականացնեն որոշակի պատճառով (օրինակ՝ ցանկանում եք արտահայտել ձեր կարծիքը մեր աշխատանքին աջակցելու համար): Որոշ հարցումներ իրականագնելու համար մենք կարող ենք օգտագործել արտաքին հարթակներ: Մենք չենք կիսում ձեր անձնական տվյալները երրորդ անձանց հետ առևտրային նպատակներով: Եթե դուք մեզ թույլտվություն եք տվել կապվել ձեզ հետ, մենք կարող ենք տրամադրել ձեր տվյալները երրորդ կողմին՝ մեր անունից որոշակի գործողություններ իրականացնելու համար (ներառյալ միջոցառումների կազմակերպումը, ձեզ հետ փոստով կամ էլեկտրոնային փոստով կապվելու, մեր աշխատանքներին առնչվող ակադեմիական/հետազոտական նախագծեր, մեր ծառայությունների որոշակի ասպեկտներ տրամադրելը և քարտային վճարումների մշակում): Եթե նրանց անհրաժեշտ է հասանելիություն ձեր անձնական տվյալներին, ապա մենք կապահովենք, որ. - երրորդ կողմը համաձայնի օգտագործել դրանք միայն համաձայնեցված գործառույթները իրականացնելու համար և ոչ մի այլ նպատակով, - երրորդ կողմը համաձայն է մշակել անձնական տվյալները՝ համաձայն սույն քաղաքականության և ապահովել անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համաձայն: Մենք կարող ենք նաև կիսել ձեր անձնական տվյալները երրորդ կողմի հետ, եթե՝ - դա պահանջվում կամ թույլատրվում է օրենքով, - անհրաժեշտ է մեր պարտականությունները և/կամ այլ համաձայնագրերը իրագործելու, կամ մեր հաճախորդների կամ այլոց իրավունքները, գույքը կամ անվտանգությունը պաշտպանելու համար, - անհրաժեշտ է կազմակերպել ձեր մասնակցություն որևէ միջոցառման կամ նմանատիպ գործառույթների, - մենք ստացել ենք ձեր համաձայնությունը դա անելու համար: Գաղտնիության քաղաքականությունը տեղեկացնում է ձեզ հետևյալի մասին։ Դուք ունեք հետևյալ իրավունքները. - տեղեկանալու, թե ինչպես ենք մենք հավաքագրում, օգտագործում կամ պահպանում ձեր անձնական տվյալները, - ձեզ հետ կապված մեր ունեցած անձնական տվյալներին հասանելիության իրավունքը, - որոշակի մարքեթինգային արշավներին չմասնակցելու իրավունք բաժանորդագրությունից հրաժարվելու միջոցով , - օրինական շահերի հիման վրա ձեր անձնական տվյալների վերամշակման վերաբերյալ առարկելու իրավունք, - ձեր հետ կապված մեր կողմից օգտագործված կամ պահպանված տեղեկատվությունը հեռացնելու պահանջի իրավունք, - մեր բնականոն գործունեության ընթացքում ձեր տվյալների անվտանգ և ապահով տեղափոխման իրավունք, - ձեր տվյալները փոփոխելու իրավունքը, եթե դրանք ոչ ճշգրիտ կամ թերի են, - որոշակի դեպքերում ձեր տվյալների մշակումը սահմանափակելու կամ արգելելու իրավունք։ Եթե ցանկանում եք օգտվել վերը նշված իրավունքներից, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով info@hse.am էլ. հասցեին մանակ: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում անձնական տվյալների արտահոսքի, կամ ապօրինի օգտագործման մասին ցանկացած տեղեկության և անում ենք հնարավորը` այն հետաքննելու համար: Անհրաժեշտության դեպքում, մենք կարող ենք ներգրավել տվյալների պաշտպանությունն ապահովող կամ տվյալների արտահոսքի, կամ ապօրինի օգտագործման դեպքը հետաքննող արտաքին անկախ մասնագետի։: Բողոքներ Եթե դուք որևէ մտահոգություն ունեք անձնական տվյալների մշակման հետ կապված, խնդրում ենք կապվել մեզ հետ info@hse.am հասցեով: Քաղաքականության փոփոխություններ Մենք իրավունք ունենք ժամանակ առ ժամանակ փոխել Գաղտնիության քաղաքականությունը և, հետևաբար, խորհուրդ ենք տալիս պարբերաբար վերանայել այն: Գաղտնիության քաղաքականությունը վերջին անգամ թարմացվել է 2023 թվականի օգոստոսի 01-ին:

bottom of page